ԻՊ գրոհայինները Մոսուլում մոտ 300 մարդու են գնդակահարել22 հոկտեմբերի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 284 մարդու է գնդակահարել իրաքյան Մոսուլ քաղաքի հարավային արվարձանում: Գրոհայինները որպես կենդանի վահան են օգտագործել տղամարդկանց և կանանց Իրաքի բանակի և նրա դաշնակիցների գրոհի ժամանակ: Գնդակահարությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 20-ին և 21-ին: Այնուհետև մարմինները բուլդոզերներով գցել են եղբայրական գերեզմանի մեջ քաղաքի հյուսիում` փլուզված գյուղատնտեսական քոլեջի տեղում, հայտնում է Lenta.ru-ն: Ավելի վաղ ՄԱԿ-ը մտավախություն էր հայտնել, որ ահաբեկիչները միտումնավոր մոտ 550 ընտանիք են տարհանել Մոսուլի մերձակա 2 գյուղից, հետագայում բնակիչների որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով: Հոկտեմբերի 21-ին ԻՊ-ն հարձակվել է Քիրկուկում անվտանգության շենքի վրա, որը գտնվում էր 175 կմ հեռավորության վրա Մոսուլից դեպի հարավ-արևելք: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |