Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել Ուկրաինայի դեսպանին՝ ինքնաթիռի և ՀՀ քաղաքացու հետ միջադեպի պատճառով![]() 22 հոկտեմբերի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Ջիգունը կանչվել է Բելառուսի ԱԳՆ: Հանդիպման ընթացքում նրան բողոքի նոտա է հանձնվել, որում բելառուսական կողմը բողոք է հայտել՝ կապված Ուկրաինայի պատասխանատու մարմինների գործողությունների հետ, Ինտերֆաքսին հղումով գրում է Panorama.am-ը: Խոսքը հայ ուղևորի հետ կապված միջադեպի պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության՝ Կիև-Մինսկ չվերթի ինքնաթիռի հարկադիր վերադարձի մասին է: Բելառուսի ԱԳՆ նոտայում նշված է, որ «բելառուսական կողմը ներողություն և բոլոր ֆինանսական ծախսերի փոխհատուցում է պահանջում, որոնք առաջացել են ուկրաինական կողմի գործողությունների հետևանքով»: Բելառուսի ԱԳՆ նաև հանձնարարել է Կիևում իր դեսպանին բողոքի նմանատիպ նոտա հանձնել Ուկրաինայի ԱԳՆ-ին: Հոկտեմբերի 21-ին Կիևից Մինսկ թռչող «Բելավիա» ավիաընկերության «Բոինգ 737-800» ինքնաթիռը, ուկրաինացի ավիակարգավարի պնդումով ստիպված է եղել Կիևի օդանավակայան վերադառնալ: Անձնակազմին ասվել է, որ հրահանգը չկատարելու դեպքում կործանիչներ օդ կբարձրացվեն: 15:55-ին ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի «Ժուլյանի» օդանավակայանում: Ուկրաինայի իրավապահ մարմիններն ինքնաթիռից իջեցրել են 1 ուղևորի, որը ՀՀ քաղաքացի է: Բելառուսական ավիափոխադրողը նշում է, որ Ուկրաինայի իրավապահ մարմիններն ազատ են արձակել ուղևորին, որի համար ստիպել էին իջեցնել ինքնաթիռը` նա Մինսկ է ուղևորվել նույն օրը երեկոյան 19:00-ին «Բելավիա» ընկերության B2−830 չվերթով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |