Վրաստանում հարձակվել են ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի վրա. Կա զոհ![]() 24 հոկտեմբերի 2016 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում անհայտ անձինք փորձել են ներխուժել Կրծանիսիում գտնվող ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն: Պաեկայինները մի քանի անգամ կոչ են արել նրանց հեռանալ տարածքից, որին նրանք չեն ենթարկվել: Դրանից հետո նրանց ուղղությամբ կրակ է բացվել, հարձակվողներից մեկը սպանվել է: Սկսվել է հետաքննություն, որը վարում է ռազմական ոստիկանությունը, հայտնում է «Գրուզիա օնլայնը» Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով: 2015-ի օգոստոսի 27-ին Վրաստանում` «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնի տարածքում բացվել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը, բացմանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Սպանվածի ինքնությունը չի բացահայտվել: «Հոկտեմբերի 23-ին 03:30-ին մոտ արձանագրվել է անհայտ անձանց ներխուժման փորձ Զորավարժությունների հրամանատարության և ռազմական կրթության աջակցության «Կրծանիսի» կենտրոնի տարածք: Կողմնակի անձինք չեն ենթարկվել ժամապահի զգուշացմանը և հարձակվել են նրա վրա, որից հետո նա դիմել է կանոնակարգով նախատեսված գործողությունների և կասեցրել է զինված անձանց մուտքը կենտրոնի տարածք: Վրաստանի ՊՆ ռազմական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերել են հարձակվողներից մեկի դին»,-ասվում է հաղորդագրության մեջ: Քննությունը հարուցվել է Վրաստանի ՔՕ 116 հոդվածի 1-ին մասով: Ավելի վաղ Մոսկվան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների հենակետը Սաչխերեում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |