Մոսկվայի դատարանն արդարացրել է հայի մարդասպանին30 մայիսի 2007 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի մարզային դատարանը երեկ արդարացրել է Արթուր Սարդարյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա մոսկվացի Ռոման Պոլուսնյակին: 12 ատենակալներից 10-ը Պոլուսնյակին անմեղ են ճանաչել, չնայած դատարանում ցուցմունք տված երկու վկաներ, որոնք եղել են սպանության վայրում` գնացքում, ճանաչել են նրան:19-ամյա Արթուր Սարդարյանին սափրագլուխները սպանել են մեկ տարի առաջ` մայիսի 25-ին, Մոսկվա - Պուշկինո գնացքում, Կլյազմա կայարանի մոտակայքում. երկու դեռահասներ հետեւից անսպասելիորեն հարձակվել էին Արթուրի վրա եւ «Կեցցե Ռուսաստանը» գոչելով` դանակով վեց հարված հասցրել սրտի եւ պարանոցի շրջանում, ինչի արդյունքում Սարդարյանը մահացել է: Սպանության վկա էին մոտ երկու տասնյակ ուղեւորներ, որոնցից երկուսը դատարանում ցուցմունք ենք տվել Ռոման Պոլուսնյակի դեմ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |