ՔԱԳՎ պետ. «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի ցածր գինը![]() 27 հոկտեմբերի 2016 - 12:42 AMT PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերության Գյումրի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա չվերթներն իրականացվելու են «Բոինգ-737» և «Բոինգ-800» տիպի օդանավերով, որոնք նախատեսված են մոտ 180 ուղևորի համար: Այս մասին հոկտեմբերի 27-ին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով նաև տոմսերի գներին: «Կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջը և տեսնել, որ դրա կողմից իրականացվող տոմսերը գները սկսվում են 999 ռուբլիից: Եթե չեմ սխալվում, դա կազմում է շուրջ 7500 դրամ»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը: «Բյուջետային ավիաընկերությունները, ինչպիսին է նաև «Պոբեդա»-ն աշխատում են «սկսած… մինչև» տրամաբանությամբ: Վերին շեմը, պարզ է, շատ բարձր չի լինի, որովհետև «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի դրա ցածր գինը»,- նշել է Ավետիսյանը՝ հավելելով, որ նախատեսվում է զարգացնել Գյումրու «Շիրակ»-ը՝ որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան: «Գյումրիի օդանավակայանի գները, այո, ցածր են: Մենք օրենքում փոփոխություններ արեցինք ու վերացրեցինք պետտուրքն այդ օդանավակայանից մեկնող ուղևորների համար, Գյումրիում չի գործում 10 հազար դրամի պահանաջը»,- մանրամասնել է ՔԱԳՎ պետը: Նրա խոսքով, այս պահին հայկական կողմը բանակցություններ է վարում մի քանի ավիաընկերությունների հետ: «Խնդիրն այն է, որ ավիաընկերությունը շուկա մուտք գործելուց պետք է հասկանա, թե ինչքան պահանջարկ ունի»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ուղղությունների դեվերսիֆիկացում կլինի: «Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից: Ռուսական ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10.000 դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի բաժինը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |