Այսօր կան բոլոր նախադրյալները ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման համար31 մայիսի 2007 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Ցանկալի կլիներ, որ ԱՄՆ հայկական լոբբին ցանկացած հարցում սատարեր Հայաստանին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ամերիկացի գործարար եւ հայազգի բարերար Վահագն Հովնանյանը` մեկնաբանելով հայ լոբբիստների գործունեությունը ԱՄՆ կոնգրեսում: Նա նշել է, որ իր երկու եղբայրները Հրայր եւ Ժիրայր Հովնանյանները Ամերիկայի Հայկական համագումարի ակիտվ անդամներ են: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ կան բոլոր նախադրյալները, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նշենք, որ Հայոց ցեղասպանությանն աջակցող բանաձեւի նախագծին ցուցաբերվող աջակցությունը շարունակում է աճել ինչպես ժողովրդավարների, այնպես էլ հանրապետականների կողմից: Սենատոր Հիլարի Քլինթոնը եւ սենատի փոքրամասնության ղեկավար Հարրի Ռեյդն արդեն սատարել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին: Տվյալ որոշումը կայացվել է լարված իրավիճակում, որի պատճառը թուրքական պատվիրակության հերթական այցն է Վաշինգտոն, որը հուսով էր «թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման սպառնալիքների միջոցով սառեցնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |