ՀՀ վարչապետը «Գազպրոմի» դուստր ձեռնարկության բաժնետեր է դարձել![]() 27 հոկտեմբերի 2016 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ էներգահոլդինգի» մաս հանդիսացող «ՕԳԿ-2»-ի բաժնետեր է դարձել: Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0,009%-ը: «ՕԳԿ-2»-ի տարեկան հասույթը կազմում է մոտ 112 մլրդ ռուբլի: Ձեռնարկությունը հիմնականում զբաղվում է էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությամբ: Սպառման հիմնական շուկան էլեկտրաէներգիայի մեծածախ շուկան է: Ինչպես պարզաբանել են ձեռնարկությունում, Կարապետյանի բաժնետոմսերը տրվել են նրան որպես պարգևատրում 2015-ի աշխատանքի համար: Որոշումը կայացվել է բաժնետերերի տարեկան ժողովում 2016-ի հունիսին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կարապետյանը 2001-2010թթ. զբաղեցրել է «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը: 2011թ. նոյեմբերին նշանակվել է «Գազպրոմբանկի» փոխնախագահ: 2012-ից նա զբաղեցրել է «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի ռազմավարական զարգացման գծով տեղակալի պաշտոնը: Կարապետյանը նաև ՏԳԿ-1 և «Մոսէներգո» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, որոնք ևս «Գազպրոմ էլեկտրահոլդինգի» մաս են կազմում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |