ՀՀ ԱԳՆ ղեկավարը հերքում է հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն ու Ղարաբաղը բավական բարդ հարաբերություններ ունեն31 մայիսի 2007 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կտրականապես համաձայն չէ ամերիկյան մամուլում հնչեցրած կարծիքի հետ այն մասին, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը բավական բարդ հարաբերություններ ունեն: «Մեր հարաբերությունները շատ հարթ են եւ նորմալ, առանց հատուկ հակասությունների: Մենք միշտ համատեղ աշխատանք ենք վարել, եւ ԼՂՀ իշխանությունները, հատկապես նախագահը, միշտ տեղեկացված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ցանկացած զարգացման մասին»,- նշել է ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:Հիշեցնենք, որ Christian Science Monitor թերթն օրերս մի հոդված է հրապարակել, որում պնդում է, որ «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մեղմ ասած, բարդ հարաբերություններ ունեն: Գործնականում, Հայաստանը տատանվում է անկախ Ղարաբաղի եւ Հայաստանի մաս հանդիսացող Ղարաբաղի միջեւ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |