Երուսաղեմում հնագետները բացել են Հիսուսի գերեզմանը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Հետազոտողները ուսումնասիրության համար հարուստ նյութ են հայտնաբերել մարմարի սալաքարի տակ, որը տեղադրվել է 1555-ին, քանի որ ուխտավորները ձգտում էին մի մասունք տանել Տիրոջ գերեզմանից, հայտնում է National Geographic-ը: Ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի Ազգային աշխարհագրական ընկերակցությունից, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը: Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները: Աշխատանքները ֆինանսավորում են Ուղղափառ, Կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիները, որոնք պատասխանատու են սրբավայրի համար: Եկեղեցիներից յուրաքանչյուրը վերականգնողական աշխատանքների համար կհատկացնի $3.3 մլն (£2.3 մլն): Աշխատանքները կտևեն 8-12 ամիս, այդ ընթացքում ուխտավորները կշարունակեն այցելել սրբավայր: Ըստ գիտնականների, գերեզմանի բացումը թույլ կտա պարզել թե ինչու է սուրբ Հեղինեն, որը պեղումներ է իրականացրել Երուսաղեմում, որոշել, որ հենց դա է Քրիստոսի հուղարկավորության վայրը: Սուրբ Հեղինեն Հռոմի կայսր Կոստանդիանոս Առաջինի մայրն է: Համարվում է, որ նա է իր ուխտագնացության ժամանակ հայտնաբերել Տիրոջ գերեզմանը, Կենարար խաչն ու քրիստոնեության այլ սուրբ մասունքներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |