Մեթյու Բրայզան բացահայտում է Ղարաբաղի հարցով արդեն համաձայնեցված սկզբունքները 1 հունիսի 2007 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը էական հաջողություններ են գրանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների ավելի քան 10 տարի ձգված ջանքերից հետո ադրբեջանցի եւ հայ նախագահները մոտ են հիմնական սկզբունքների հարցով համաձայնագրին:«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Սանկտ-Պետերբուրգում բանակցությունների ժամանակ հունիսի 9-ին ուշադրությունը կկենտրոնանա չլուծված հարցերի վրա: Եթե Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը հաջող անցնի, ապա տարաձայնությունները կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ կարող է զրոյի հասնել»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Մեթյու Բրայզան հիմնական սկզբունքներից ներկայացրել է նրանք, որոնց շուրջ պոտենցիալ որոշումներ են գրանցվել: «Կողմերը պայմանավորվել են Լեռնային Ղարաբաղը շրջապատող, հայկական վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձի մասին: Ես չէի ասի, որ գաղթականների վերադարձի եւ կորած ունեցվածքի փոխհատուցման վերաբերյալ համաձայնություն կա: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին պետք է գովել խիզախության համար` իրենց ժողովուրդներին կայունություն եւ բարգավաճում բերելու փորձում»,- ընդգծել է ամերիկացի միջնորդը, հաղորդում է The Associated Press-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |