ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել «Ցեղասպանության համար պատասխանատվության մասին» օրինագիծ

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Հովարդ Բերմանը եւ Մայք Պենսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ «Ցեղասպանության համար պատասխանատվության մասին» օրինագիծ են ներկայացրել: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը, օրինագիծը պատիժ է նախատեսում ցեղասպանության համար ԱՄՆ-ի սահմաններից դուրս կամ ազգությամբ ոչ ամերիկացիների համար: «Օրինագիծը չափազանց անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն կարողանան պատասխանատվության ենթարկել նման հանցագործություններում մեղավոր անձանց, այն դեպքում, երբ նրանք անպատիժ են մնում»,- հայտարարել է Հովարդ Բերմանը: ԱՄՆ-ի ներկա օրինագծի համաձայն, ցեղասպանություն է համարվում բացառապես ԱՄՆ-ի տարածքում կատարված հանցագործությունը կամ երկրից դուրս, բայց ազգությամբ ամերիկացիների կողմից կատարված հանցագործությունը: Եւ չնայած ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պարզել է Ռուանդայում եւ Բոսնիայում ցեղասպանությունների կազմակերպիչներից ոմանց անունները, ովքեր հիմա Ամերիկայում են ապրում, իշխանությունները տվյալ անձանց հարցաքննելու կամ նրանց նկատմամբ գործ հարուցելու իրավաբանական իրավունք չունի:



Նշենք, որ նման օրինագիծ մարտին ներկայացվել է ԱՄՆ Սենատ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---