Հարցում. Քլինթոնն առաջ է Թրամփից 6 տոկոսային կետով![]() 29 հոկտեմբերի 2016 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջ է անցել իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփից 6 տոկոսային կետով: Այդ են վկայում նոր համազգային հարցման արդյունքները, որն անցկացվել է հոկտեմբերին 21-27-ը Ipsos սոցիոլոգիական կենտրոնի կողմից Reuters-ի հետ համատեղ: Քլինթոնի օգտին նոյեմբերին կքվեարկի (կամ արդեն նախապես քվեարկել է) հարցման մասնակիցների 42 տոկոսը, իսկ Թրամփի օգտին` 36 տոկոսը, գրում է «Կոմերսանտը»: Հոկտեմբերի կեսին խզումը նրանց միջև կազմում էր 4 տոկոսային կետ: Ամերիկացիների մեծ մասը ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին համարում են «ռիսկային» թեկնածուներ: Այդ են վկայում New York Times-ի և CBS News հեռուստաալիքի համատեղ հարցման արդյունքները: Հարցման մասնակիցներին առաջարկել են պատասխանել հետևյալ հարցին. նախագահի պաշտոնում Հիլարի Քլինթոնի կամ Դոնալդ Թրամփի ընտրությունը համարում եք երկրի համար անվտա՞նգ թե ռիսկային ընտրություն: Ըստ հետազոտման արդյունքների, հարցման մասնակիցների ավելի քան 67%-ը «Թրամփին համարում է ռիսկային թեկնածու, Քլինթոնի վերաբերյալ նույն կարծիքն ունի 51%-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |