Հայաստանում Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք է սկսվում

Հայաստանում Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք է սկսվում

PanARMENIAN.Net - Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք է սկսվում Հայաստանում:

Միջոցառումների մեկնարկը կտրվի Ա. Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կբացվի կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը ներկայացնող «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 20-ը:

Ցուցադրության բացումից անմիջապես հետո կկայանա համերգ, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները: Միջոցառումների մուտքն ազատ է: Միջոցառումները կազմակերպել են Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---