Նոր Bixi գաջեթը թույլ կտա տարածությունից կառավարել սմարթֆոնը ժեստերի միջոցով (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Bluemint Labs ընկերությունը ներկայացրել է նոր Bixi գաջեթը, որը թույլ կտա մարդկանց կառավարել ցանկացած միացած սարքը տարածության վրա` ժեստերի միջոցով, հայտնում է Naked Science-ը: 6.6х5.8 սմ չափերով Bixi գաջեթն ունի օպտիկական տվիչ, որը տեղադրված է պլաստիկ կորպուսի մեջ և փակված է Gorilla Glass 4 ապակիով: Սարքը կարող է սոսնձվել կամ կախվել սանկացած առարկայից: Այժմ գաջեթը կարող է 25 սմ տարածության վրա և 35 աստիճան տեսադաշտի սահմանում մինչև 8 ժեստ տարբերակել: Ժեստերը կարելի է կարգաբերել վերահսկելու համար տարբեր հավելվածները բջջային սարքերում կամ կառավարելու համար «խելացի» էլեկտրասարքերը`, օրինակ, լուսադիոդային լամպերը: Գործողությունը, որը համապատասխանում է օգտատերի որոշակի ժեստին, կարելի է կարգաբերել Android-ի և iOS-ի համար նախատեսված հատուկ հավելվածի միջոցով: Bixi սարքը միանում է սմարթֆոնին Bluetooth-ով, ինչպես նաև կարող է կապի մեջ լինել այլ սարքերի հետ Wi-Fi-ի օգնությամբ: Bixi-ն ունի ներկառուցված մարտկոց, որի լիցքը բավարար է մոտ մեկ ամիս: Այժմ Bluemint Labs ընկերությունը դրամական միջոցնել է հավաքում Kickstarter հարթակում: Գաջեթի մեկնարկային գինը 69 դոլար է, իսկ առաջին առաքումները կսկսվեն արդեն 2017-ի մարտին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |