Street Workout-ի աշխարհի առաջնությանը ՀՀ-ն ներկայացուցիչ կունենա![]() 31 հոկտեմբերի 2016 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Կայացել է Street Workout-ի Հայաստանի չորրորդ առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, հանրապետության տարբեր մարզերի, քաղաքների և Արցախի մոտ երեք տասնյակ մարզիկ: Այս մարզաձևը վերջին տարիներին լայն տարածում է ստանում և Street Workout-ով սկսել են նաև աղջիկները զբաղվել: Ի դեպ, վերջինները Հայաստանի առաջնությունում ցուցադրական ելույթներ են ունեցել, գրում է Aravot.am-ը: Վարժասարքերի վրա առաջին փուլում ուժային և տեխնիկական համալիր վարժությունների կատարման արդյունքով մրցավարներն ընտրել են յոթ լավագույնին, որոնք եզրափակչում որոշեցին հաղթողին ու մրցանակակիրներին: Ըստ երկու փուլում վաստակած միավորների, Հայաստանի չեմպիոն է դարձել Սերգեյ Թևոսյանը՝ Վերին Արտաշատից: Մրցանակակիրների եռյակը կազմեցին Արամ Վարդանյանը (Երևան) և Յուրա Մանուկյանը (Տաշիր): Թևոսյանը եկող տարվա ամռանը Հայաստանը կներկայացնի աշխարհի առաջնությունում, որն ամենայն հավանականությամբ կկայանա Մոսկվայում: Street Workout մարզաձևը տարածվել է Հայաստանում 2012-ից: Ամեն տարի անցկացվում էWorkout Fest փառատոնը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |