Մոսուլի գրոհը սկսվել է![]() 31 հոկտեմբերի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից, գրում է ՏԱՍՍ-ը Al Arabiya-ի վրա հղումով: Ավելի վաղ ԶՈւ հրամանատարությունը հայտարարել էր Մոսուլը 3 ուղղությունից գրոհելու մասին` Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիայի, 16-րդ հետևակի դիվիզիայի, 3-րդ հետևակային գումարտակի, ինչպես նաև հակաահաբեկչական ստորաբաժանումների մասնակցությամբ: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը` քաղաքը կգրոհի 30.000 զինյալ: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: Հոկտեմբերի 28-ին միջազգային կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրաքյան ուժերը երկօրյա դադար են վերցրել գրոհից առաջ ուժերը վերախմբավորելու համար: Հոկտեմբերի 29-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հերքել է գրոհը կասեցնելու մասին լուրերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |