Թուրքիան պարզաբանում է ՄԱԿ-ին «Հյուսիսային Իրաք ներխուժման անհրաժեշտությունը»

PanARMENIAN.Net - Թուրքիան որոշել է որոշ դիվանագիտական քայլեր ձեռնարկել Հյուսիսային Իրաք հնարավոր ներխուժումից առաջ: ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի հետ խորհրդակցելուց հետո, Անկարան պատրաստվում է պաշտոնական նամակ ուղարկել ՄԱԿ, րոտեղ ներխուժումը Հյուսիսային Իրաք պայմանավորվում է «սեփական անվտանգության» շահերով: «Առաջին հերթին` դիվանագիտությունը»,-գտնում են Անկարայում: Այս շաբաթ տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հանդիպումը կազմակերպությունում Թուրքիայի ներկայացուցիչ Բաքի Իլքինի հետ: «Ահաբեկչական միջադեպերը պետք է բացատրվեն: ՄԱԿ-ում մեր զեկույցում կներկայացվի, որ պայթուցիկ նյութերը եւ զենքը Թուրքիա են բերվում հյուսիսային Իրաքից: Թուրքիան հուսով է, որ սերտորեն կհամագործակցի ՄԱԿ-ի հետ այդ հարցում»,-նշել է Իլքինը: Միեւնույն ժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել ռազմական գործողությունների հավանականությունը հյուսիսային Իրաքում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---