«Հայաստան» հիմնադրամը նոյեմբերի 1-ից մեկնարկում է sms հաղորդագրություններով դրամահավաքը![]() 1 նոյեմբերի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - «Իմ Արցախը» խորագիրը կրող «Հեռուստամարաթոն 2016-ին» ընդառաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոյեմբերի 1-ից մեկնարկում է sms հաղորդագրություններով դրամահավաքը: Ուղարկելով SMS 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 համարին` հայաստանյան օպերատորների բաժանորդները կարող են 300 դրամով աջակցել արցախյան համայնքներին: Հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատներ կառուցելուն: Այս նպատակով դրամահավաքներ են անցկացվում նաև Արցախում և սփյուռքում: Ազգային նվիրատվության հեռուստամարաթոնը կկայանա նոյեմբերի 24-ին: Նոյեմբերի 16-ից 20-ը Ֆրանսիայում կանցկացվի համաեվրոպական հեռախոսամարաթոն Ֆրանսիայի, Գերմանայի, Շվեյցարիայի տեղական մարմինների մասնակցությամբ: Իր երկրից հեռախոսամարաթոնին կմիանա նաև Հունաստանի համայնքը: «Հեռուստամարաթոն 2016-ի» շրջանի մեկնարկը նշանավորվել է հոկտեմբերի 23-ին Տորոնտոյի հայ համայնքի հավաքագրած 1 միլիոն ամերիկյան դոլարով: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992-ին։ Հիմնադրամի նպատակը Հայաստանի և Արցախի ենթակառուցվածքային խնդիրների լուծումն է՝ համայն հայության դրամական նվիրատվությունները համախմբելու միջոցով։ Նպատակն իրագործելու համար Հիմնադրամը 1996 թ.-ից ի վեր իրականացնում է տարատեսակ միջոցառումներ (ամենամյա հեռախոսամարաթոններ, հեռուստամարաթոններ, հեծանվարշավներ, ցուցահանդեսներ և այլն...)։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է բազմազան ծրագրեր Հայաստանում և Արցախում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |