Հնագետները պարզել են` Քրիստոսի գերեզմանն անվնաս է մնացել![]() 1 նոյեմբերի 2016 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հիսուս Քրիստոսի գերեզմանի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականները հայտարարել են, որ գերեզմանի մասերն անվնաս են պահպանվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին National Geographic-ի վրա հղումով: «Մենք չենք կարող 100%-ով ասել, բայց սա վիզուալ ապացույց է, որ գերեզմանի գտնվելու վայրը չի փոխվել ժամանակի ընթացքում` ինչը տասնամյակներ շարունակ մտահոգել է գիտնականներին և պատմաբաններին»,-ասել է հնագետ Ֆրեդերիկ Հիբերտը: Մարմարի սալաքարը հանվել է Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում վերականգնման նպատակով, հակառակ դեպքում սրբավայրի փլուզման վտանգ կարող էր առաջանալ: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել էր Երուսաղեմի Հայ Առաքելական եկեղեցու քահանա Սամվել Ագոյանը: Ավելի վաղ National Geographic-ը հայտնել էր, որ հնագետները 1555թ. հետո առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Տիրոջ գերեզմանը գտնվում է գմբեթային մատուռում, որը վերականգնվել է 1809-1810թթ. հույն ճարտարապետ Նիկոլայ Կոմինի նախագծով: Այժմ վերականգնողական աշխատանքներ են իրականացնում Աթենքի Ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները Անտոնիո Մարոպոլոյի գլխավորթյամբ: Աշխատանքներին մասնակցում են նաև հայ մասնագետները: Ըստ հնագետ Ֆրեդերիկ Հիբերտի Ազգային աշխարհագրական ընկերակցությունից, դեռ բազում գիտական հետազոտություններ պետք է արվեն, սակայն, ի վերջո գիտնականները կկարողանան տեսնել այն քարի իրական մակերեսը, որին, ըստ ավանդապատումի, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը: Տաճարը վերահսկող տարբեր եկեղեցիների մրցակցությունը մշտապես դժվարացնում ու հետաձգում էր աշխատանքների անցկացումը: Հոգևորականներն այժմ գործակցում են՝ անհրաժեշտ աշխատանքներն անցկացնելու համար: Որոշումը կայացվեց, երբ իսրայելյան պատկան մարմինները հայտարարեցին, որ եկեղեցին անվտանգ չէ ու ժամանակավորապես փակեցին այն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |