Եվրամիությունը մտադիր է վերսկսել բանակցությունները Թուրքիայի հետ հունիսի 26-ին 4 հունիսի 2007 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ծրագրում է վերսկսել բանակցությունները Թուրքիայի ինտեգրացիոն դոսյեի երեք հոդվածներով հունիսի 26-ին: Այդ մասին Անկարայում հաղորդել է ԵՄ-ում նախագահող Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Նա գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքների վերաբերյալ եւ հույս է հայտնել, որ թուրքական իշխանությունները կշարունակեն ժողովրդավարական բարեփոխումները: «Մենք գտնում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումներին այլընտրանք չկա, եւ հուսով ենք, որ դրանք կշարունակվեն»,-նշել է Շտայնմայերը:Միեւնույն ժամանակ նա դժգոհություն է հայտնել, որ պաշտոնական Անկարան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը, որը ԵՄ անդամ է, եւ բացել նրա առջեւ իր ծովային եւ օդային կայանները, ինչը նախատեսված է մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրությամբ: Եվրամիության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը նույնպես ուշադրություն է դարձրել, որ թուրքական իշխանությունները պետք է բարեփոխումներ անցկացնեն ժողովրդավարական ոլորտում: «Բարեփոխումները պետք է ոչ միայն տեխնիկական հարցեր ընդգրկեն, այլ նաեւ ժողովրդավարության ոլորտը: Հուսով ենք, որ նոր թուրքական կառավարությունը լուրջ ուշադրություն կդարձնի գործող օրենսդրության բարեփոխմանը, ազատությունների պաշտպանությանը, այդ թվում կրոնական, մարդու իրավունքների պաշտպանությանը»,-ասել է Ռենը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցությունները սառեցվել էին 35-ից 8 հոդվածների շուրջ, քանի որ Անկարան հրաժարվում էր ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը եւ բացել ծովային ու օդային նավահանգիստները: Թուրքիայի բանակցությունները ԵՄ-ի հետ սկսվել են 2005 թվականի հոկտեմբերին: Ըստ փորձագետների, Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացը կարող է 10-15 տարի տեւել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |