Թուրքիայում վթարի հետեւանքով զոհվել է Հայաստանի մեկ քաղաքացի, երկուսը` վիրավորվել են

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով Հայաստանի մեկ քաղաքացի զոհվել է, երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ, 16 հոգի աննշան վնասվածքներ են ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հունիսի լույս 4-ի գիշերը «Ast Turism» ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը Ստամբուլ-Երեւան ուղերթն էր կատարում, նախնական տվյալներով Իզմիր քաղաքի մոտ բախվել է բեռնատարի հետ: Ըստ Վլադիմիր Կարապետյանի, տվյալ պահի դրությամբ «Ast Turism»-ի ներկայացուցիչները ՍԾՏՀ-ում Հայաստանի ներկայացուցչության աջակցությամբ քննում են միջադեպը եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերում ուղեւորներին: ՍԾՏՀ-ում ՀՀ ներկայացուցչության աշխատակիցները պարզում են, թե ում է պատկանում «Ast Turism» ընկերությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---