![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Բելգիայի Սենատի նախագահ. Պետք է Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենք ընդունենք![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի գլխավորած պատվիրակությանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Սահակյանը շնորհակալություն է հայտնել 2015թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ ընդունված բանաձևի կապակցությամբ և հույս հայտնել, որ Քրիստին Դըֆրենյի ջանքերի շնորհիվ Բելգիայի խորհրդարանը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, քանի որ մեր օրերում ևս, ցավալիորեն, շարունակվում է ցեղասպանությունների կրկնության վտանգը: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահը կարևորել է երկու երկրի խորհրդարանականների միջև փորձի փոխանակումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Դըֆրենյը հիշեցրել է, որ Բելգիան եվրոպական երկրների շարքում առաջիններից էր, որ 1998 թ. Հայոց ցեղասպանությունը խստորեն դատապարտող և ճանաչող բանաձև ընդունեց: Խոսելով 2015 թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման մասին` նա ասել է, որ դա ընդամենը մի քայլ է ցեղասպանության ճանաչման ճանապարհին և հավելել է, որ այն ամբողջական կդառնա Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունմամբ: Նա հույս է հայտնել, որ իրենց շարունակական աշխատանքի շնորհիվ վերոնշյալ օրենքը կյանքի կկոչվի: Այս համատեքստում Քրիստին Դըֆրենյը ասել է. «Մենք պետք է ընդունենք ժխտումը դատապարտող օրենք, որպեսզի թույլ չտանք ժխտել Հայոց ցեղասպանությունը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ Դըֆրենյը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը և նշել է, որ Բելգիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ բանակցային ճանապարհով և պատրաստ է այդ հարցում ունենալ իր ներդրումը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծավալած գործունեության և միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգևատրել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին: Այնուհետև խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», նրանք տնկել են հայ-բելգիական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղևնի: Նույն օրը Դըֆրենյն ու նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի և ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 1-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Քրիստին Դըֆրենյն ու պատվիրակության անդամները Բելգիայի Թագավորության Սենատի անունից ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության հուշարձանին, ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, գրառում կատարել հուշամատյանում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |