Հայաստանի ԱԳ նախարարը կհանդիպի Շտայնմայերի հետ. Նա մեկնում է Բեռլին![]() 2 նոյեմբերի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-4-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին, որտեղ կկայանա նրա հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |