Հայերը «Քոչարի» ու «Բերդ» կպարեն Նյու Յորքի տոնական շքերթում![]() 2 նոյեմբերի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Բոստոնի «Սայաթ Նովա» պարի հայկական համույթը կմասնակցի Նյու Յորքում Գոհաբանության օրվան նվիրված 90-րդ շքերթին: Իր ելույթում «Սայաթ Նովան» կներկայացնի հայկական հայտնի «Քոչարի» ու «Բերդ» պարերը, հայտնում է Azbarez-ը: Նշվում է, որ ամեն տարի շքերթին մասնակցելու համար ընտրվում են ամենատաղանդավոր դերասաններն ու համույթները: Ակնկալվում է, որ շքերթին ներկա կգտնվի մոտ 3 մլն հանդիսատես, իսկ հեռուստացույցով հեռարձակմանը կհետևի մոտ 50 միլիոնը: 2016-ին հայկական համույթն ընտրվել է 100 թեկնածուներից: Բոստոնի «Սայաթ Նովա» պարի հայկական համույթը կազմավորվել է 1986-ին: Վերջին 30 տարում համույթը մասնակցել է ԱՄՆ տարբեր փառատոների, արժանացել է բազմաթիվ պարգևների: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |