Վ.Օսկանյան. Ղարաբաղյան գործընթացի ցանկացած հարց մենք կլուծենք միայն Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց հետո 5 հունիսի 2007 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի համար գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, առանց այդ հարցի լուծման ուրիշ որեւէ բանի մասին խոսելը ավելորդ է»,-Մորատինոսի հետ Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը սկսվեց նրանից, որ Ադրբեջանի իշխանություններրը մերժեցին Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը: «Հաջորդած բոլոր իրադարձությունները` շրջափակումը, Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը, հակամարտությունը դժվար լուծելի դարձրեցին: Ես մեկ անգամ եւս կրկնում եմ` կարգավորման հետ կապված ցանկացած հարց մենք կլուծենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց հետո միայն»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ երկու կողմերը հավատարիմ են հակամարտության քաղաքական լուծմանը: «Մենք հուսով ենք եւ հավատում ենք քաղաքական փոխզիջման: Ցանկացած հակամարտություն դժվար է կարգավորել, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտությունը»,-ասել է Մորատինոսը, օրինակ բերելով Հարավային Օսիայի չկարգավորված հակամարտությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |