Վրաստանը ԵՄ-ի հայտարարություններին միանալու իրավունք է ստացել

PanARMENIAN.Net - Վրաստանին իրավունք է տրված միանալու Եվրամիության հայտարարություններին` ընդունված միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության շրջանակներում: Եվրամիությունը, Վրաստանի դիմումի հիման վրա, ավարտել է բոլոր ձեւակերպումները, եւ Եվրամիության Խորհրդի անվտանգության եւ քաղաքական կոմիտեների որոշմամբ, այս շաբաթվանից Վրաստանը ԵՄ-ի նշված հայտարարություններին միանալու իրավունք ունի:



Վրաստանի ԱԳՆ-ում բացատրում են, որ այդ փաստը ավելի է մերձեցնում Վրաստանին Եվրոպայի եւ Եվրամիության հետ եւ հատուկ նշանակություն ունի Վրաստանի եւ ԵՄ-ի ապագա քաղաքական համագործակցության զարգացման տեսանկյունից:



Վրաստանն արդեն մասնակցում է Եվրամիության կողմից միասնական արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության անցկացմանը, եւ նրան ԵՄ-ի մնացած 27 անդամ-երկրների հետ իրավունք է տրվում իր դիրքը նշելու աշխարհում կատարվող իրադարձությունների հարցում, հաղորդում է GHN-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---