Իսպանիան ծրագրում է 2008 թվականին Հայաստանի մայրաքաղաքում դեսպանատուն բացել 5 հունիսի 2007 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի Թագավորության ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսին: Կողմերն անդրադարձան ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ գործընթացի վերջին զարգացումներին, Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությանը, ինչպես նաեւ հայ-իսպանական երկկողմանի հարաբերություններին: Ընդգծվեց երկու պետությունների մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնադրման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը: Իսպանիայի արտգործնախարարը հայտնեց 2008-ին Հայաստանում դեսպանություն բացելու մտադրության մասին: Ի պատասխան, նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը ծրագրում է առաջիկայում հանդես գալ փոխադարձ նախաձեռնությամբ: Նախարարները պայմանավորվեցին առանձնահատուկ ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցությանը քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: Հանդիպման վերջին նախարար Մորատինոսը հրավիրեց ՀՀ արտգործնախարարին պաշտոնական այց կատարել Իսպանիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |