Իրանը ներդրումներ կանի ՀՀ-ում հողմակայանների կառուցման բնագավառում

Իրանը ներդրումներ կանի ՀՀ-ում հողմակայանների կառուցման բնագավառում

PanARMENIAN.Net - Իրանական «Մափնա» ընկերությունը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայանների կառուցման բնագավառում: Խոսքը առաջին փուլում 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցման մասին է:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում այցելել է իրանական «Մափնա» ընկերություն:

Պատվիրակությունն այցելել է նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման գլխավոր կապալառու «Սանիր» ընկերություն։ Քննարկվել են բարձրավոլտ գծի կառուցման հետ կապված հարցեր, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

2005թ. Պուշկինի լեռնանցքում` ծովի մակարդակից 2038մ բարձրությամն վրա կառուցված է 2,64 Մվտ ընդհանուր հզորությամբ «Լոռի-1» հողմակայանը, որը շահագործում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Այն Հայաստանում շահագործված առաջին հողմակայանն է, որն իբրեւ մեր երկրում հողմային էներգետիկայի զարգացման մեկնարկային ծրագիր, իրականացվել է Իրանի դրամաշնորհների միջոցով և իրանական «Սանիր» ընկերության մասնակցությամբ:

Քամու էներգիայի պոտենցիալը Հայաստանում կազմում է մոտ 10 000 ՄՎտ, ինչը 10 անգամ գերազանցում է ԱԷԿ-ում արտադրվող էներգիայի ծավալը:

Ընթերցեք նաև. Իրանի հետ գազի առուվաճառքի, տարանցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը նախաստորագրվել է

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---