ԻՊ գերության մեջ 400 եզդի և շիա կին կա![]() 3 նոյեմբերի 2016 - 14:30 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայիններն իրաքյան Թել Աֆարում մոտ 400 եզդի ու շիա կին են գերեվարել: Շիաները թուրքմենական ցեղերից են: Այդ մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանում իրաքցի թուրքմենների ներկայացուցիչ Նահլա Հաբաբին: Ըստ նրա, գերիներին լուրջ վտանգ է սպառնում, քանի որ կառավարական ուժերը գրոհում են այդ շրջանը, հայտնում է Kurdistan.ru-ն: «Գրոհը սկսելուց առաջ, հակաահաբեկչական ուժերն ու նրանց հարող շիա կամավորականները «Հաշդ աշ Շահաբիից» պետք է փրկարարական գործողություն իրականացնեն և ազատեն կանանց գերությունից»,-ասել է պատգամավորը: 2014-ին գրավելով Մոսուլը` ԻՊ-ն գրոհեց եզդիաբնակ Սինջար քաղաքը` գերեվարելով ավելի քան 5000 եզդի կականց ու երեխաների: Նրանցից 2590-ին հաջողվեց փրկվել կամ փախչել, սակայն հաղարավորները դեռ ջիհադականների ձեռքում են: Նրանց պարտադրում են սեռական ստրկության, խոշտանգում են և վաճառում: Իրաքի բանակի հակաահաբեկչական ստորաբաժանումները սկսել են Մոսուլի գրոհը, որը երկու տարուց ավելի է վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Հատուկջոկատայինները քաղաք են մտել արևելյան մասից` Էլ Քարամա թաղամասից: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան քուրդ աշխարհազորայիններն ու Իրաքի բանակը սկսել են Մոսուլի ազատագրման գործողությունը: Քրդերի ռազմականացված «փեշմերգա» ջոկատները հսկողություն են հաստատել իրաքյան Մոսուլի մատույցներում գտնվող 7 բնակավայրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |