ԵԱՀԿ նախագահը պահանջել է Ադրբեջանի նախագահից դադարեցնել ԶԼՄ-ների հետապնդումները

PanARMENIAN.Net - Բաքու իր այցի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսը պահանջել է Ադրբեջանի նախագահից դադարեցնել ԶԼՄ-ների հետապնդումները: Ըստ Մորատինոսի, ԵԱՀԿ-ն պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի նորմալացման համար: «Ժողովրդավարական հասարակությունը հիմնված է տեղեկատվության ազատության եւ բազմակարծության վրա»,-ընդգծել է Մորատինոսը: Նա նշել է, որ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը մտադիր է մի շարք նախագծեր իրականացնել, որոնք ուղղված են խոսքի ազատության հետ կապված իրավիճակի բարելավմանը եւ լրագրողների նոր սերնդի ձեւավորմանը:



Անդրադառնալով Ադրբեջանում 2008 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին` Մորատինոսը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կանի հնարավորը, որ դրանք անցնեն ազատ եւ ժողովրդավարական մթնոլորտում: ԵԱՀԿ-ն, ասել է նա, մեծ փորձ եւ հեղինակություն ունի արդար ընտրությունների նախապատրաստման եւ կազմակերպման հարցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Միկլոշ Խարաշտին լուրջ տագնապ էր հայտնել Ադրբեջանում 7 լրագրողների դատապարտման առիթով եւ կոչ էր արել երկրի իշխանություններին ազատել նրանց, գրում է «Զերկալո» թերթը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---