Տիգրան Թորոսյանը վերընտրվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում 7 հունիսի 2007 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի չորրորդ գումարման Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Տիգրան Թորոսյանը: Հինգշաբթի օրը խորհրդարանում կայացած գաղտնի քվեարկության արդյունքում Թորոսյանի թեկնածության օգտին քվեարկել է 112 պատգամավոր, դեմ` 2-ը, ձեռնպահներ չեն եղել: Թորոսյանը Ազգային Ժողովի նախագահի պաշտոնի միակ թեկնածուն էր: Նրա թեկնածությունն առաջադրվել է այսօր` նորընտիր խորհրդարանի առաջին նիստում Հանրապետական կուսակցության կողմից: ՀՀԿ-ն ստացել է խորհրդարանական բացարձակ մեծամասնություն մայիսի 12 կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Տ.Թորոսյանը վերջին տարվա ընթացքում եղել է նախկին, երրորդ գումարման Ազգային ժողովի նախագահը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |