ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր է գաղտնազերծել գործակալների հոնորարները 4 նոյեմբերի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ մտադիր է հրապարակել գործակալների հոնորաների չափերը տրանսֆերային համակարգն ավելի թափանցիկ դարձնելու համար: Ֆուտբոլի տրանսֆերային շուկայում հսկայական գումարներ են «պտտվում», սակայն հաճախ գաղտնի է մնում, թե ինչպես են դրանք բաշխվում ակումբների, խաղացողների ու գործակալների միջև: 2001-ին ՖԻՖԱ-ն համաձայնագիր կնքեց Եվրահանձնաժողովի հետ, որով կարող է կանոնակարգել ակումբների միջև տրանսֆերները տարբեր երկրներում: «Չգիտեմ, ճիշտ է դա, թե ոչ, սակայն, հաճախ մարդիկ կարծում են, որ ինչ-որ մութ բաներ են տեղի ունենում տրանսֆերային անցումների ժամանակ: Եթե դուք 1-2 ամսում մի քանի միլիարդ եք փոխանցում, կարևոր է վստահ լինել, որ ամեն ինչ «մաքուր» է կատարվում: Ժամանակն է, 15 տարի անց, լրջոեն վերանայել համաձայնագիրն ու ավելի թափանցիկ դարձնել տրանսֆերային շուկայի աշխատանքը»,-ասել է Ինֆանտինոն, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով: ՖԻՖԱ-ի ղեկավարը նաև նշել է, որ կցանկանար վերջ դնել այն իրավիճակին, երբ առաջատար ակումբները բազմաթիվ ֆուտբոլիստների են անդամագրում` հետո նրանց վարձակալության տալով: «Ճիշտ չեմ համարում, երբ ակումբն ուղղակի կուտակում է երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներին, իսկ հետո աջ ու ձախ բաժանում: Դա վատ է ֆուտբոլի զարգացման համար, վատ է հենց ակումբների համար»,-ասել է նա: Ինֆանտինոն գլխավորում է ՖԻՖԱ-ն 2016-ի փետրվարից: Այդ պաշտոնում նա փոխարինեց Յոզեֆ Բլատերին: Photo: EPA Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |