Մանկաբույժների 5-րդ կոնֆերանսին ավելի քան 350 մասնագետ է մասնակցում![]() 4 նոյեմբերի 2016 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանսը համախմբել է ավելի քան 350 մանկական բժիշկի Հայաստանի բոլոր մարզերից և Լեռնային Ղարաբաղից: Կոնֆերանսը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը համառոտ ներկայացրել է ծրագրային մի շարք մոտեցումներ` կարևորելով յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքն իր տեղում։ «Մենք կհոգանք ձեր մասնագիտական պաշտպանվածության, ձեր վաստակի և արժանապատիվ աշխատանքի ապահովման մասին, իսկ դուք` բնակչության առողջության մասին։ Այս ուղղությամբ միասին շատ անելիքներ ունենք և մեծ ճանապարհ ենք անցնելու։ Ես առանձնահատուկ ուզում եմ շեշտադրել մեր բժիշկների մասնագիտական հմտությունների և գիտելիքների բարձրացման կարևորությունը` համարելով դա որպես պարտավորվածություն մեր ժողովրդի հանդեպ»,-ասել է նախարարը` միաժամանակ պարտավորվելով ճանապարհներ գտնել, որպեսզի դրա դիմաց բժիշների ջանքերը գնահատվեն: Կոնֆերանսին ներկայացվել են ընդհանուր մանկաբուժության, մանկական էնդոկրինոլոգիայի, ուռուցքաբանության և մանկական վիրաբուժության արդիական հարցերին նվիրված դասախոսություններ ու զեկույցներ, ուշագրավ կլինիկական դեպքեր: Դասախոսություններով հանդես են եկել Շվեյցարիայից, Ռուսաստանից և Վրաստանից հատուկ այդ նպատակով ժամանած ճանաչված պրոֆեսորները: Կոնֆերանսի մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված վկայագրեր, կշնորհվեն շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ: Կարդացեք նաև՝ Նախարար. Պետպատվերի գումարը հիվանդանոցին տրվելու է հիվանդի անհատական դիմումից ելնելով ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |