Կարո Փայլան. Թուրքիայում հիմա 1915-ի ապրիլի 24-ն է![]() 4 նոյեմբերի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խստիվ քննադատել է երկրի իշխանություններին քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների զանգվածային ձերբակալության համար: «Թուրքիայում հիմա 1915-ի ապրիլի 24-ն է: Մեր երիտասարդությունը թույլ չի տա, որ բռնկվի ֆաշիզմի կրակը: Մենք չենք խոնարհի գլուխներս` ոչ բանտում, ոչ էլ դրսում»,-գրել է Փայլանը Twitter-ի իր էջում, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Նոյեմբերի լույս 4 գիշերը Թուրքիայում ձերբակալվել է քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահադդին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում: Ավելի ուշ պատգամավորներից մեկն ազատ արձակվեց: Նախկինում Թուրքիայի իշխանությունները բազմիցս են մեղադրել Ժողովրդների դեմոկրատական կուսակցությանը Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |