Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հերքել է Իրաք թուրքական ԶՈՒ-ի ներխուժման մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանությունները հերքել են քուրդ գրոհայինների ռազմական գործողություն անցկացնելու նպատակով Իրաք թուրքական ԶՈՒ-ի ներխուժման մասին տեղեկատվությունը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ա.Գյուլը հայտարարել է, որ «տվյալ պահին ոչ մի ռազմական ներխուժում այլ երկիր չկա»: Այնուամենայնիվ, քրդերի ներկայացուցիչները հաղորդել են, որ թուրքական ՌՕՈՒ 10 ուղղաթիռներ վայրէջք են կատարել Իրաքի Մազուրի գյուղի մերձակայքում, հաղորդում է «ՌԲԿ» գործակալությունը:



Նախօրեին հաղորդագրություն հայտնվեց, որ մի քանի հազար թուրք զինվորներ հատել են սահմանը եւ մտել Իրաքի տարածք, հետապնդելով քուրդ գրոհայինների: Մայիսի 30-ին Թուրքիայի հարավային սահմանում կուտակվել են մեծաքանակ բանակային մասեր եւ ծանր տեխնիկա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---