Իրաքի բանակը մարտերով մտել է Մոսուլի արևելյան արվարձան![]() 5 նոյեմբերի 2016 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Իրաքի կառավարական զորքերը մարտերով խուժել են Մոսուլի արևելյան Զահրա արվարձան: Հատուկջոկատայինները շարունակում են փողոցային մարտերը գրոհայինների հետ: Ըստ Իրաքի բանակի հրամանատարության, զինվորականները վերահսկում են ժամանակին «Սադդամ» կոչվող թաղամասի 90 տոկոսը: Գրոհը սկսվել է նոյեմբերի լույս 5 գիշերը տեղի ժամանակով առավոտյան 4:00-ին: Գլխավոր գրոհային ուժը կազմել է հատուկ նշանակության «Ոսկե գումարտակը»: Միջազգային կոալիցիայի ուժերը սատարում են գրոհին օդից: Գործողությանը մասնակցում է նաև ավելի քան 600 քուրդ աշխարհազորային, որոնց մեկ երրորդը կանայք են: «Մարտը շարունակվում է, հակառակորդը դիպուկահարների է օգտագործում, ականապատ մեքենաներ և կառավարվող հրթիռներ»,-ասել է նոյեմբերի 5-ի երեկոյան Իրաքի ՊՆ ներկայացուցիչ Աբդելվահաբ Սաադին: Խաղաղ բնակիչներ քաղաքի փողոցներում չեն երևում: Զահրայի բնակիչներից ոմանք, որոնց հետ հաջողվել է խոսել, ասել են, որ գրոհայինները գիտեին գրոհի մասին և նրանց մեծ մասը հեռացաել է Զահրայից 2 օր առաջ` պատնեշներ ու ծուղակներ թողնելով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |