Թուրքիային կրկին չեն հրավիրել ԵՄ-ի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Թուրքիան չի հրավիրվել Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 21-22 Բրյուսելում: Նման բան առաջին անգամը չէ, որ կատարվում է, Թուրքիան իչ հրավիրվում նման հանդիպումների 2006 թվականից ի վեր: Եվրոպական ակումբի 27 անդամները Բրյուսելում կքննարկեն Եվրոպական սահմանադրությունը առանց թեկնածու երկրների ներկայության: Անցյալ ամիս Ֆրանսիայի նախագահ Սարկոզին հայտարարեց, որ Թուրքիայի շուրջ բանավեճը կշարունակվի ԵՄ-ի դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ, երբ նա կհանդիպի իր իտալացի գործընկերոջ հետ, գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: Թերթը հիշեցնում է, որ ԵՄ-ի 50-րդ հոբելյանական գագաթնաժողովը, որ կայացավ մարտի 25-ին, նույնպես անցավ առանց Թուրքիայի: ԵՄ ղեկավարները հավաքվում են ամեն տարի նախագահող երկրների լիազորությունների փոխանցման ժամանակ` հունիսին եւ դեկտեմբերին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---