EURO 2008. Իսպանիան Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին առաջարկել է իր տարածքում հանդիպել 7 հունիսի 2007 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Իսպանիան պատրաստ է իր խաղադաշտերը տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների հանդիպման համար 2008 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում: Նման առաջարկությամբ հանդես է եկել Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Միգել Անխել Մորատինոսը այս շաբաթ Բաքու եւ Երեւան կատարած այցի ժամանակ, չորեքշաբթի հայտնել են թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունում առկա աղբյուրները: Ըստ այդ աղբյուրների տվյալների, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները դրական են վերաբերվել Մադրիդի այդ նախաձեռնությանը: Նրանց համաձայնության դեպքում վերջնական խոսքը ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին է: Աղբյուրների խոսքերով, Միգել Անխել Մորատինոսը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Միշել Պլատինիի հետ: Վերջինս ողջունել է Իսպանիայի նախաձեռնությունը` առաջարկելով քննարկել դա Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների մակարդակով: Երկու պետությունների հավաքականները հանդես են գալիս 2008 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի «Ա» խմբում: Նրանց առաջին հանդիպումը ծրագրված է սեպտեմբերի 8-ին Ադրբեջանում, պատասխան հանդիպումը չորս օր անց Հայաստանում, հաղորդում է «Ռադիո Ռոսիա»-ն: Երկու հանդիպումների ճակատագիրն էլ պարզ չէ Ղարաբաղի հակամարտության հարցով առկա քաղաքական տարաձայնությունների պատճառով, նշում են Մադրիդում դիվանագիտական աղբյուրները:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |