Մեսսին 500-րդ գոլն է խփել «Բարսելոնայի» կազմում![]() 7 նոյեմբերի 2016 - 12:22 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» և Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 500-րդ գոլն է իրացրել կատալոնական ակումբի կազմում: Այդ մասին ասվում է ակումբի Twitter-ում: Դա տեղի է ունեցել Իսպանիայի առաջնության 11-րդ փուլի «Սևիլյայի» դեմ խաղում, որը տեղի է ունեցել նոյեմբերի լույս 7-ի գիշերը և ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ «Բարսելոնայի»: Հաղթողների կազմում գոլով աչքի է ընկել նաև Լուիս Սուարեսը: «Սևիլյայի» կազմում աչքի է ընկել Վիտոլոն, հայտնում է Lenta.ru-ն: 29-ամյա Մեսսիին հաջողվել է 500 գնդակ իրացնել «Բարսելոնայի» կազմում 469 պաշտոնական և 31 ոչ պաշտոնական հանդիպումներում: Կատալոնական ակումբում արգենտինացին խաղում է իր ամբողջ կարիերայի ընթացքում Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |