ԻՊ ահաբեկիչները 19 նավթահոր են հրկիզել Մոսուլից նահանջելիս![]() 7 նոյեմբերի 2016 - 12:43 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնք նահանջում են Մոսուլի հարավային շրջաններից, 19 նավթահոր են հրկիզել, հայտնում է BBC-ին: ԻՊ գրոհայինները շարունակում են վերահսկել Մոսուլի արվարձանում գտնվող նավթահորերից 6-ը, մտավախություն կա, որ դրանք ևս կարող են հրկիզվել: Իրաքյան բանակը շարունակում է գրոհը, կատաղի մարտերի պատճառով ամեն օր հազարավոր բնակիչներ հեռանում են քաղաքից: Հոկտեմբերի վերջում ԻՊ գրոհայինները փախան Քայրա քաղաքից` նույնպես հրկիզելով նավթահորերը: Ավելի վաղ Իրաքի վարչապետը կոչ էր արել գրոհայիններին զենքերը վայր դնել, եթե նրանք ցանկանում են ողջ մնալ: Մոսուլի ազատագրման գործողությունը շարունակվում է արդեն մի քանի շաբաթ: Իրաքյան բանակը գործում է Արևմուտքի երկրների աջակցությամբ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |