Քրդերը մտել են իրաքյան Բաաշիկա![]() 7 նոյեմբերի 2016 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Քրդական «փեշմերգա» կազմավորումները մտել են «Իսլամական պետության» գրոհայինների կողմից վերահսկվող իրաքյան Բաաշիկա քաղաքը, հայտնում է Rudaw-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 7-ի առավոտյան «փեշմերգա» ուժերը սկսել են գրոհել Բաաշիկան, որը գտնվում է Մոսուլից 13 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևելք: Ըստ գործակալության, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները նոյեմբերի 6-ից ավիահարվածներ են հասցնում ԻՊ դիրքերին քաղաքում: Քրդերը շուրջ երկու շաբաթ պաշարել էին քաղաքը: «Փեշմերգա» ուժերի հրամանատար Սիհադ Բարզանիի խոսքով, քաղաքում հրետակոծվում են ԻՊ դիրքերը: Գրոհի արդյունքում առնվազն 11 ահաբեկիչ է սպանվել, 2-ը գերեվարվել է: Բացի այդ, 5 մահապարտ ահաբեկիչ ակտիվացրել է պայթուցիկները «փեշմերգա» ուժերի դիրքերի հարևանությամբ: Քրդական կազմավորումների անդամների թվում տուժածների մասին տեղեկություններ չկան: Կոալիցիայի ինքնաթիռներն աջակցում են քրդերին օդից: Քուրդ կազմավորումների ներկայացուցիչները կարծում են, որ քաղաքում 40-50 գրոհային է մնացել: Նրանք ակնկալում են, որ քաղաքի ազատագրման գործողությունը կավարտվի մինչև օրվա վերջը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնք նահանջում են Մոսուլի հարավային շրջաններից, 19 նավթահոր են հրկիզել: Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները Մոսուլում պատանդ են վերցրել 1600 խաղաղ բնակչի` օդային գրոհների ժամանակ նրանց որպես կենդանի վահան օգտագործելու նպատակով: Այդ մասին ասել է ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության մամուլի քարտուղար Ռավին Շամդասանին: Իրաքյան բանակը գրոհում է ահաբեկիչների դիրքերը Մոսուլում: Վերջին տվյալների համաձայն, նրանց հաջողվել է դուրս մղել գրոհայիններին քաղաքի 6 շրջանից, ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրում: Ընթերցեք նաև. Իրաքյան Քրդստանը ՌԴ-ից ռազմական և հումանիտար օգնություն է խնդրել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |