Հայաստանում ԱՄՆ դեսպան կնշանակվի այն ժամանակ, երբ նրա թեկնածությունը հաստատի Սենատը 7 հունիսի 2007 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան կնշանակվի այն ժամանակ, երբ նրա թեկնածությունը հաստատի Սենատը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, նախագահ Ջորջ Բուշի առաջադրած թեկնածությունը անփոփոխ է` Ռիչարդ Հոգլանդ: «Ես հուսով եմ, որ հաստատման գործընթացը հաջող կանցնի»,- ասել է նա:Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի արտաքին գործերով հանձնաժողովը երկու անգամ արգելափակել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Երկու անգամն էլ վետոյի իրավունքն օգտագործել է Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ով հայտարարել է, որ այն մարդը, ով մերժում է Հայոց ցեղասպանությունը, չի կարող ներկայացնել ԱՄՆ-ի շահերը Հայաստանում: Հանձնաժողովի առջեւ կայացած լսումներին Հոգլանդը հայտարարել է, որ ճանաչում է 1915 թվականի իրադարձությունները, սակայն չի համարում դա ցեղասպանություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |