ANCA-ն ողջունում է Չիլիի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 8 հունիսի 2007 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է Չիլիի Սենատի միաձայն որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին եւ պատգամավորների կոչը երկրի կառավարությանը` միանալու ՄԱԿ-ի ենթակոմիտեի 1985 թվականի որոշմանը` ճանաչել ցեղասպանությունը հանցագործություն մարդկության դեմ: «Մենք միանում ենք Չիլիի, Հարավային Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայերին: Չիլիի կառավարությունը փայլուն օրինակ է տալիս Հայոց ցեղասպանությունը դեռեւս մերժող պետություններին, այդ թվում ԱՄՆ-ին»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Չիլիի Սենատը միաձայն ընդունեց որոշում, որով կոչ է անում երկրի կառավարությանը` զորակցել հայ ժողովրդին եւ դատապարտել նրա նկատմամբ իրագործած Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում մասնավորապես ասվում է. Հարգարժան Սենատը ճանաչում է, որ 1915թ. ապրիլի 24-ին Թուրքական կայսրության այն ժամանակների մայրաքաղաք Կոնստանդնապոլսում առանց դատավարության ձեռբակալվեց եւ անհետ կորավ հայ համայնքի ամբողջ ղեկավարությունը, ինչով սկիզբ դրվեց կայսրության իշխանությունների կողմից այդ ժողովրդի նկատմամբ բնականոն բնաջնջման քաղաքականությանը, որ 1915-1923թթ. ընթացքում դաժանորեն իրագործված ցեղասպանության հետեւանքով, Կայսրության ավելի քան 1.5 մլն. ազգությամբ հայ հպատակներ, որոնք հազարամյակներ շարունակ բնակվում էին իրենց նախնիների հողերում, զրկվեցին կյանքից, որ այս զարհուրելի արարքը հանդիսացավ 20-րդ դարի առաջին «Էթնիկ զտումը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |