ՌԴ ռազմակայանի սակրավորները մաքրում են զորավարժարանները պայթուցիկներից![]() 8 նոյեմբերի 2016 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ռազմակայանի սակրավորները մաքրում են «Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարանները պայթուցիկներից ամառային ուսումնական շրջանի ավարտից հետո, հայտնում է ՌԴ Հարավային զինշրջանի մամուլի ծառայությունը: Ականազերծման խմբերի կազմում կան նաև համապատասխան վարժեցված շներ: Աշխատանքներին մասնակցում է ավելի քան 150 զինծառայող, 20 միավոր հատուկ տեխնիկա: Մեկ ամսում սակրավորները պետք է ականազերծեն և մաքրեն ընդհանուր առմամբ 400 հա տարածք: Զինամթերքի, արկերի, պայթուցիկների հայտնաբերված հատվածները կոչնչացվեն տեղում պայթեցման եղանակով: Զորավարժարանների մաքրման աշխատանքները կտևեն մինչև նոյեմբերի վերջը: 2013-ին 12 և 16 տարեկան 2 դեռահաս մտել էր ռուսական ռազմակայանի պահպանվող զորավարժարան և պայթել հակատանկային ականի վրա: Երկուսն էլ զոհվեցին: Միջադեպը տեղի է ունեցել 102-րդ ռուսական ռազմակայանի տարածքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |