Հայկական կողմը մտադիր չէ համաձայնվել միակողմանի փոխզիջումների 8 հունիսի 2007 - 16:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսում են այն, ինչ ցանկանում է լսել լսարանը: Այստեղից էլ եւ նրանց հայտարարությունների «բազմատարբերակությունը» Բաքվում եւ Երեւանում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Հավելեք դրան նաեւ հակամարտող կողմերի լրագրողների «խմբագրական ուղղումները» եւ սկզբում մի կողմի, հետո մյուս կողմի լավատեսության հիմքերը հասկանալի կդառնան: Ես չեմ հոգնի կրկնելուց. միջնորդների գլխավոր խնդիրը, որպեսզի մեր տարածաշրջանում չվերսկսվեն ռազմական գործողությունները: Որքանով է դա համապատասխանում մեր շահերին, այլ հարց է»,- ընդգծել է նա:Հայ քաղաքագետը նշել է, որ այսօր ավելի հետաքրքիր է հայկական պետությունների վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: «Այդ տեսանկյունից, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի միմյանց հաջորդած հայտարարությունները, ինչպես նաեւ` որպես անհրաժեշտ եւ կտրուկ հաստատում, ԼՂՀ նախագահի հայտարարությունը պետք է հանգստացնեն հայ հանրությանը: Հայկական կողմերը չեն պատրաստվում համաձայնվել միակողմանի փոխզիջումների: ԼՂՀ քաղաքացիների կամքն ու ԼՂՀ անկախությունը ոչ մեկի կողմից չի կարող կասկածի տակ դրվել»,- ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |