Լեհաստանի եւ Ռումինիայի հատուկ ծառայությունները հաստատել են իրենց երկրներում ԿՀՎ գաղտնի բանտերի առկայությունը 8 հունիսի 2007 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Լեհական եւ ռումինական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներին, որ այդ երկրների տարածքում գործել են ԿՀՎ հատուկ բանտեր, որտեղ բանտարկված էին ահաբեկչության մեջ կասկածվող մարդիկ: Ինչպես նշում է The Guardian-ը, ով իր ձեռքերում ունի Եվրոպայի Խորհրդի զեկույցի պատճենը, տվյալ խոստովանությունը հակասում է Լեհաստանի եւ Ռումինիայի կառավարությունների պաշտոնական հայտարարություններին, ովքեր մերժում են նման բանտերի առկայությունը:Հատուկ ծառայության չնշված աշխատակիցների պնդման համաձայն, դրանցում եղած բանտարկյալներից ոչ մեկ Կարմիր Խաչ դիմելու իրավունք չուներ, իսկ դրանցից ոմանց նկատմամբ կիրառվել են այսպես կոչված «հարցաքննության ակտիվ մեթոդներ», որոնց հաստատմանն էր ձգտում Ջորջ Բուշը: Զեկույցում նաեւ ներկայացվում են բանտային գործընթացներն ու օրակարգը, ինչպես նաեւ նշվում են բանտարկվածներից ոմանց անունները: Բացի այդ, պարզվել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ից մի քանի շաբաթ անց, ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ համաձայանգիր է ստորագրել, որի համաձայն ձերբակալվածների տեղափոխման համար օգտագործվող ԿՀՎ քաղաքացիական ինքնաթիռները Դաշինքի երկրների տարածքով անխոչընդոտ թռչելու իրավունք են ստացել, գրում է Lenta.ru-ն: Հիշեցնենք, որ 2006 թվականի վերջում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը «Առեւանգման դեմ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենիցա» է ընդունել, որով արգելվել են գաղտի բանտերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |