Միջազգային հանրությունը լուրջ առաջընթաց է սպասում Ղարաբաղի հարցով բանակցություններում 8 հունիսի 2007 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Զրույցի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ խնդիրներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` հունիսի 9-ին Ս.Պետերբուրգում կայանալիք հանդիպումից սպասվող արդյունքներին, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Բրայան Ֆոլի խոսքերով, որ կողմերի միջեւ բանակցվող փաստաթուղթը խիստ իրատեսական հնարավորություններ է ընձեռում համաձայնության հասնելու առումով: Հղում կատարելով G-8 խմբի արտգործնախարարների մայիսի 30-ի Պոտսդամյան հայտարարությանը, նա շեշտեց, որ միջազգային հանրությունն ակնկալում է լուրջ առաջընթաց բանակցություններում: Միացյալ Թագավորության ներկայացուցչի համոզմամբ, ԼՂ հակամարտության կարգավորումը անխուսափելիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի որպես քաղաքական միավորի ձեւավորմանը, միասնական տնտեսական առաջընթացի հսկայական խթանմանը: Պրն. Ֆոլին ներկայացվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մանրամասները, ընթացիկ իրականացվող եւ առաջիկա ծրագրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |