Կալիֆորնիայում օրինականացրել են մարիխուանան, Նեբրասկայում` վերականգնել մահապատիժը![]() 9 նոյեմբերի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի և Մասաչուսեթսի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել թմրանյութերի օգտագործմանը ռեկրեացիոն նպատակներով: 3 նահանգում` Նևադայում, Մենում և Արիզոնայում, քվեների հաշվարկը շարունակվում է: Ֆլորիդայի, Հյուսիսային Դակոտայի և Արկանզասի նահանգներում քվեարկել են բժշկական մարիխուանայի օրինականացման օգտին, գրում է Meduza-ն: «Սա մեծ հաղթանակ է մարիխուանայի մասին օրենքի բարեփոխման համար պայքարոզ շարժման համար»,-հայտարարել է Drug Policy Alliance կազմակերպության տնօրեն Իթան Նադելմանը: Հաշվի առնելով նոյեմբերի 8-ի քվեարկության արդյունքները` մարիխուանայի բժշկական օգտագործումն օրինականացված է ԱՄՆ 28 նահանգում: Մասնավորապես, դա թույլատրվում է քաղցկեղով և ՁԻԱՀ-ով հիվանդներին: Իսկ Նեբրասկայում քվեարկել են մահապատժի վերականգնման օգտին, որը չեղարկվել էր 2015-ի մայիսին: Մահապատժի վերաբերյալ քվեարկություն է եղել նաև Օկլահոմայում: Այնտեղ բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել այդ պատժամիջոցի գրանցմանը նահանգի սահմանադրության մեջ: Այժմ օրենքում կամրագրվի, որ մահապատիժը «չի կարող դաժան կամ պատժի անսովոր ձև համարել»: Մահապատիժը կիրառվում է ԱՄՆ 50 նահանգից 31-ում, ինչպես նաև դաշնային մակարդակով: 2016-ին ԱՄՆ-ում 17 դատապարտյալ է մահապատժի ենթարկվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |