Հայաստանում ձեւավորվել է նոր կառավարություն 9 հունիսի 2007 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 8-ին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել կառավարության անդամներ նշանակելու մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ են նշանակվել. Հովիկ Աբրահամյանը (ՀՀԿ)- ՀՀ տարածքային կառավարման նախարար եւ փոխվարչապետ Գեւորգ Դանիելյանը (ՀՀԿ)- ՀՀ արդարադա֊տության նախարար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Հարությունյանը (ՀՀԿ)- ՀՀ բնապահպա֊նության նախարար Միքայել Հարությունյանը (ՀՀԿ)- ՀՀ պաշտպանության նա֊խարար (նշանակվել է նախագահի կողմից) Վարդան Օսկանյանը- ՀՀ արտաքին գործերի նախարար (նշանակվել է նախագահի կողմից) Արմեն Մովսիսյանը (ՀՀԿ)- ՀՀ էներգետիկայի նախարար Վարդան Խաչատրյանը (ՀՀԿ)- ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Հարություն Քուշկյանը- (ԲԱ) ՀՀ առողջապա֊֊հու֊թյան նախարար Աղվան Վարդանյանը (ՀՅԴ)- ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը (ՀՀԿ)-ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նա֊խարար Ներսես Երիցյանը (ՀՀԿ)- ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Դավիթ Լոքյանը (ՀՅԴ)- ՀՀ գյուղատնտե֊սության նախարար Լեւոն Մկրտչյանը (ՀՅԴ)- ՀՀ կրթության եւ գիտության նախարար Հասմիկ Պողոսյանը- ՀՀ մշակույթի նա֊խարար Անդրանիկ Մանուկյանը (ՀՀԿ) - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վարդան Վարդանյանը (ԲՀ)- ՀՀ քաղաքաշինության նախարար Մանուկ Թոփուզյանը- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու վերաբերյալ հրամանագիրը նախագահը ստորագրել էր հունիսի 7-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |