Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել 9 հունիսի 2007 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Պրյախինին` համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Վլադիմիր Պրյախինը արդյունավետ է գնահատել Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ անցած տարիների համագործակցությունը: Անդրադառնալով մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններին, նա ասել է, որ դրանք գրեթե լիովին համապատասխանում էին ժողովրդավարության ընդունված չափանիշներին եւ Հայաստանը հսկայական առաջընթաց քայլ է կատարել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |